Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիան ԵՄ-ի գործընկերների հետ միասին զբաղվում Է Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար ցամաքային երթուղու մշակմամբ՝ «պարենային գործարքին» Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելուց հետո: Այդ մասին հայտարարել Է երկրի գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆենոն:
«ԵՄ-ի շրջանակներում ես հաճախ եմ շփվում ԵՄ-ի գործընկերների, հատկապես գերմանացի գործընկերոջ հետ. մենք փորձում ենք պարզել, որ եթե այդ երթուղին այլեւս չի կարող անցնել Սեւ ծովով, ապա կարող Է արդյոք այն անցնել ցամաքով… մասնավորապես, Ռումինիայով եւ Լեհաստանով այն բանի հետ կապված, որպեսզի նրանք, ովքեր հացահատիկի կարիք ունեն, կարողանան այն ստանալ խելամիտ գնով»,-ասել Է նախարարը՝ հանդես գալով RMC ռադիոկայանի եթերով:
Ֆենոյի խոսքով՝ «պարենային գործարքից» Ռուսաստանի դուրս գալն ուղղակի հետեւանքներ չի ունենա Ֆրանսիայի համար, այդ որոշումից կտուժեն երրորդ աշխարհի երկրները: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ռուսաստանին հորդորել Է վերանայել «պարենային գործարքի» վերաբերյալ որոշումը, որը կարող Է ծանր հետեւանքներ ունենալ: Ռուսաստանը մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից արտադրանքի դուրսբերմանը դադարեցնում Է Սեւաստոպոլի ջրատարածքում ահաբեկչության պատճառով:
Այդ մասին շաբաթ օրը հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիեւն ահաբեկչական գրոհ Է իրականացրել Սեւծովյան նավատորմի եւ քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում Էին Սեւաստոպոլի բազավորման կետի արտաքին ու ներքին խարսխակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: