Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Եղեգնուտի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց. Նրանք պահանջում են, որպեսզի իրեց վարչական տարածքի ղեկավար նշանակվի Գասպար Հակոբյանը։
«Խոշորացված համայնքի մեջ է մտնում Եղեգնուտը։ Վարչական տարածքի ղեկավար է նշանակում համայնքի ընտրված ղեկավարը։ Մեր համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը։ Գնացել ենք իր մոտ ու ասել, որ Եղեգնուտի բնակիչները ցանկանում են, որ մեր վարչական տարածքը ղեկավարի Գասպար Հակոբյանը։ Դրական պատասխան չենք ստացել։ Ասել է՝ դե կխորհրդակցեմ, կտամ պատասխան»,- պատմեց Եղեգնուտի բնակիչներից մեկը։
Գասպար Հակոբյանը, նրանց խոսքով, երիտասարդ կադր է, նախկինում չի եղել համայնքի ղեկավար։
«Համայնքի ղեկավարն ուզում է Համլետ անունով մեկին, իր տեղակալն է եղել։ Երրորդ թեկնածուն Ռոման անունով մեկն է, առաջադրում են վերևից»,- նշեց բնակիչներից մյուսը։
Նրանք ասացին՝ իրենք հեղափոխությանը մանակից ժողովուրդ են, ուզում են այս անգամ գոնե ժողովրդի կարծիքը լսեն։
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո այս համայնքում դեռ համայնքապետ չեն նշանակել: Չնայած գյուղացիներն ունեն իրենց նախընտրած թեկնածուն, բայց լսել են, որ ԱԳՆ-ի անվտանգության աշխատակից համագյուղացու միջոցով ուզում են նախկին գյուղապետի հետ կապ ունեցող մեկին նշանակել: