կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 12:38
Տարածաշրջան

Թուրքիան ակտիվ ազդեցության քաղաքականություն է վարում նախկին ԽՍՀՄ երկրներում, հատկապես՝ Վրաստանում. Ավատկով

Թուրքիան ակտիվ ազդեցության քաղաքականություն է վարում նախկին ԽՍՀՄ երկրներում, հատկապես՝ Վրաստանում. Ավատկով

Թուրքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը ռուս-սիրիացի լրագրող Աբբաս Ջումայի թելեգրամյան ալիքով անդրադարձել է Վրաստանում Թուրքիայի քաղաքականությանը:

«Թուրքիան ակտիվ ազդեցության քաղաքականություն է վարում հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Վրաստանում։ Փաստացի, Աջարիան դե ֆակտո թուրքական նահանգ է․ թուրքական բիզնես կա, թուրքերեն ցուցանակներ կան, ակտիվ կապեր կան Թուրքիայի Հանրապետության հետ։ Թուրքերը հանգստյան օրերին մեկնում են Աջարիա. անցուդարձն իրականացվում է ներքին անձնագրերով, ինչը փաստացի բաց է դարձնում սահմանը։ Հողատարածքը՝ շինությունների հետ, գնել են թուրքերը, իսկ Աջարիայում վրացիները գնալով ավելի պակասում են՝ միայն կա  վրացական տարածքին ձևական պատկանելություն։

Սա Թուրքիայի՝ իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում արտաքին քաղաքական գաղափարախոսության շրջանակներում տարածելու քաղաքականությունն է», - ասել է թուրքագետը: