կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 11:41
Տարածաշրջան

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ. Չելիք

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ. Չելիք

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ։ Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը. հայտնում է Haber Global-ը։

«Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան չի մասնակցի ոչ մի նախաձեռնության, որը ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը կհամարեն ոչ նպատակահարմար»,- ընդգծել է Չելիքը։

Նա նշել է, որ Ղարաբաղում «Ադրբեջանի հաղթանակից հետո նոր հնարավորությունների պատուհան է բացվել»:

Մեջբերելով Էրդողանին, որն ասել էր, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ հավակնություններից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ խաղաղության լայնածավալ մեխանիզմի տեսլականը», Չելիքը հավելել է. «Թուրքիայի նախագահը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և Սև ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ և համաձայնությամբ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»։