|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուսաստանում «գունավոր հեղաշրջումը» Արևմուտքի ռազմավարական նպատակն է, որը զբաղվում է «հեղափոխությունների արտահանումով» դեպի նախկին ԽՍՀՄ երկրներ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Փաստարկներ և փաստեր» թերթին տված հարցազրույցում Պատրուշևը խոսել է այն մասին, թե ինչպես է Արևմուտքը փորձում ապակայունացնել Ռուսաստանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը:
Նա անդրադարձել է այն մեխանիզմներին, որոնց միջոցով արևմտյան ուժերը հեղաշրջում են պատրաստում այն պետություններում, որոնք նախկինում Խորհրդային Միության մաս էին կազմում:
Այդտեղ Արևմուտքը ապավինում է այն մարդկանց, ովքեր ԽՍՀՄ փլուզումից հետո գիտակցական կյանք են մտել և, հետևաբար, չունեին անձնական գաղափարներ և իրական գիտելիքներ Խորհրդային Միության մասին, նշել է Պատրուշևը: