Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրաքյան «Ասաեբ Ահլ ալ Հաք»-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է թուրքական կործանիչների երեկվա հարձակումները և զգուշացրել Անկարային, որ իրաքյան դիմադրությունը ճիշտ ժամանակին ծանր դաս կտա թուրք օկուպանտներին։
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Քայս ալ Խազալին Twitter-ում գրել է. «Կառավարական և քաղաքական ցավալի լռության պայմաններում թուրք օկուպանտների կողմից Իրաքի ինքնիշխանության մի շարք ակնհայտ և բացահայտ խախտումները շարունակվում են»։
«Թուրքական բանակը Հյուսիսային Իրաքում իր ռազմաբազաները հիմնելուց հետո ակտիվացրել է խաղաղ բնակիչների ռմբակոծությունը՝ օգտագործելով այն պատրվակները և արդարացումները, որոնք իրականում ինքն է ստեղծել։ Քանի որ մենք խստորեն դատապարտում ենք մեր դեմ, մարդկանց, ճամբարների փախստականների ռմբակոծումը և նրանց տառապանքը մեծացնելը, շեշտում ենք, որ լռությունը հավերժ չի տևի Իրաքի տարածքի և ժողովրդի նկատմամբ այս բարբարոսական ու արհամարհական վերաբերմունքի հանդեպ, որ Թուրքիան շարունակաբար ցուցաբերում է»:
Ալ Խազալին նախազգուշացրել է. «Կգա ժամանակ, երբ իրաքյան դիմադրության մարտիկները Թուրքիային դաժան դաս կտան և կստիպեն հեռանալ Իրաքի մաքուր հողերից, ինչպես սովորեցրին ամերիկյան օկուպանտներին»։
Երեքշաբթի երեկոյան իրաքյան լրատվամիջոցները հայտնել են, որ առնվազն ութ մարդ է զոհվել և վիրավորվել թուրքական կործանիչների հարձակման հետևանքով հյուսիսային Իրաքի Սինջարում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ խմբավորումը գործում է Իրաքում և Սիրիայում, համարվում է իրանամետ` ստեղծված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից: