Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ շիա առաջնորդ Մուքթադա աս Սադրի բլոկը ստացել է երկրի օրենսդիր մարմնի 329 տեղից 73-ը: Այս մասին հայտնում է Իրաքի պաշտոնական լրատվական գործակալությունը:
Խորհրդարանի նախկին խոսնակ Մուհամեդ ալ Հալբուսիի (սուննի) գլխավորած «Թաքադում» կուսակցությունը կարող է դառնալ խորհրդարանի երկրորդ մեծ խմբակցությունը՝ 38 տեղով:
Երրորդ տեղում է նախկին վարչապետ Նուրի Մալիքիի կոալիցիան՝ 37 տեղով:
Իրաքի ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները: Այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 41 տոկոս՝ ամենացածրը 2003 թվականից ի վեր:
Իրաքում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 10-ին՝ երկրում երկարատև քաղաքական և տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունը հինգերորդն էր 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայից ի վեր:
Մուքթադ աս Սադրը հայտնի իրաքցի շիա առաջնորդ Մոհամմադ Սադեք աս Սադրի որդին է: Նա հայտնի է ամերիկյան օկուպացիային իր դիմադրությամբ: Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ պաշտպանել էր Իրանին, որից հետո Սադամ Հուսեյնը նրան բանտարկել էր: