Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանական հեռուստաալիքները հաղորդում են Ադրբեջանում իսլամական դիմադրության շարժման՝ «Հուսեյնականների» մասին: Դրոշի տեսքը, որը նման է Թեհրանի աջակցությունը վայելող շիա բոլոր խմբերի դրոշներին, ուղղակիորեն ցույց է տալիս նրանց ծագումը ԻՀՊԿ-ից. նշում է թելեգրամյան Рыбарь ալիքը:
«Սա հերթական ծպտյալ խմբավորումն է, որը իրանցիները տեղակայում են գրեթե տասնյակներով: Իրաքի փորձը ցույց է տալիս, որ նրանց ողջ գործունեությունը կարող է սահմանափակվել միայն ԶԼՄ-ների գործողություններով և սոցիալական ցանցերում հայտարարություններով: Այնուամենայնիվ, նման կառույցները կատարում են բազայի դեր, որի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են մարտական ստորաբաժանումներ և քաղաքական թևով լիարժեք կազմակերպություն: Այսպես ձևավորվել է լիբանանյան «Հըզբոլլահը»:
«Հուսեյնականների» ստեղծմամբ Իրանը հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման դեպքում ընդհատակյա գործունեության, ինչպես նաև այնտեղ արմատացած իսրայելական գործակալներին հակազդելու համար», - նշում է ալիքը:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում իրանական բեռնատարների հետ կապված սկանդալից հետո լարվածություն է առաջացել Իրանի և Ադրբեջանի միջև: Դրա ֆոնին, Իրանը որոշել է վերջին 20 տարվա առաջին մեծամասշտավ զորավարժություններն անցկացնել Իրանի հյուսիսային սահմաններին: