|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թւրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը հունվարի 27-ին մեկնաբանել է Կիպրոսի հույներին հնարավոր զիջումները. գրում է թուրքական Daily Sabah թերթը։
Ելույթ ունենալով Թուրքիայի Կայսերի նահանգում՝ նա հայտարարել է. «Երբ մենք դիտարկում ենք առաջարկը, մեզ ասում են, որ մենք պետք է վերադարձնենք Վարոշան, և որ Էրջան օդանավակայանը կարող է բացվել ուղիղ չվերթերի համար` ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մենք չենք կարող դա ընդունել… Վարոշան մեծ ծառայություն է մատուցել ՀԿԹՀ-ի և՛ տնտեսությանը, և՛ զբոսաշրջությանը»։
Էրսին Թաթարը նշել է, որ նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Վարոշա է այցելել 400 հազար զբոսաշրջիկ, ինչի կապակցությամբ ավելացրել է. «Հուսանք՝ համաճարակից հետո շարժումը շատ ավելի ինտենսիվ կլինի»։
Հիշեցնենք, որ Թուրքիան կղզին օկուպացրել է 1974 թ.-ից։ Վարոշա քաղաքը տասնամյակներ մնացել էր որպես ուրվական քաղաք. 2021 թ. Թուրքիան որոշեց վերաբացել այն։