|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ հայկական կողմի առաջնահերթությունների թվում են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարեւորությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոբելյանական 30-ամյակի եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով։ Նրանք հաստատել են, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման եւ կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայնման: