Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարզային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։
Նրա խոսքով` քննարկման բերված տարբերակներից մեկն այն է, որ չսպասենք Մեղրի եւ Միչնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը։ Մասնավորապես, առաջարկվել է Նախիջեւանով կապ բացել դեպի Իրան, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ շինարարությունը կարող է երեք տարի տեւել։
Քննարկվել է նաեւ երկրի հյուսիս-արեւելքով անցնող եւս մի՝ Իջեւան-Ղազախ երկաթուղու բացման հնարավորությունը։ «Այնուամենայնիվ, այս փուլում դիտարկվում են ամենաիրատեսական նախագծերը, որոնք ծախսերի եւ արդյունքների ողջամիտ հարաբերակցություն են տալիս։ Չնայած օրակարգից ոչ մի տարբերակ չի հանվել, այնուհանդերձ, այժմ քննարկում են բանակցությունների այս փուլում կիրառելի հարցեր»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաեւ հավելեց, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը մինչ այժմ դիտարկվել է միայն հայեցակարգային մակարդակում՝ առանց որեւէ մանրամասնության։