կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 13:35
Տարածաշրջան

Ալիևը վիրավորված է, որ ԵՄ-ն ավելի շատ փող է տալիս Հայաստանին

Ալիևը վիրավորված է, որ ԵՄ-ն ավելի շատ փող է տալիս Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չի գոհացնում այն փաստը, որ Եվրամիությունը ավելի շատ միջոցներ է հատկացնում Հայաստանին օգնելու համար, քան Ադրբեջանին։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին REGNUM-ի թղթակցին հայտնել է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

Ադրբեջանից զգալի միջոցներ կպահանջվեն հակամարտության գոտում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման համար։ Ուստի, ըստ փորձագետի, հասկանալի է, որ Ալիևն անարդար է համարում ԵՄ օգնության բաշխումը և կցանկանար, որ եվրոպական ֆինանսական մուտքերը հավասարապես բաշխվեին Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Բայց ԵՄ-ն, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, հաշվի կառնի Ադրբեջանի՝ այդ խնդիրներն ինքնուրույն լուծելու և Հայաստանի հնարավորությունները։ Ավելին՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հանդես է գալիս որպես արտաքին խաղացող, իսկ ղարաբաղյան տարածքը միջազգային հանրության կողմից իրավաբանորեն ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք։ Ուստի Հայաստանն ունի ծայրահեղ սահմանափակ հնարավորություններ՝ օգնելու հայ բնակչությանը՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով, ինչը չի կարելի համեմատել Ադրբեջանի հնարավորությունների հետ։ Ուստի զարմանալի չէ, որ ԵՄ-ն Ղարաբաղի բնակչության հայկական հատվածին համարում է ամենախոցելին ու անպաշտպանը, և նրան պետք է շատ ավելի շատ օգնել, քան ադրբեջանցուն»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևն անարդար էր համարել, որ ԵՄ-ն ծրագրում է մոտ ապագայում Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ դոլարի օգնություն, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար։