կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 12:19
Քաղաքական

Քաղաքական «տրյապկա», լսե՛ք Աղվան Վարդանյանի՝ օգտագործվող գործիքների մասին խոսքը. ՀՅԴ Երևանի ՔԿ ներկայացուցիչը՝ Էդմոն Մարուքյանին

Քաղաքական «տրյապկա», լսե՛ք Աղվան Վարդանյանի՝ օգտագործվող գործիքների մասին խոսքը. ՀՅԴ Երևանի ՔԿ ներկայացուցիչը՝ Էդմոն Մարուքյանին
Ուրեմն քաղաքական տրյապկա էդմոնդ Մարուքյանը (միանգամից ասեմ, որ ցիտում եմ ալեն սիմոնյանին) գնում է Հանրային հեռուստաընկերություն՝ Պետրոսի մոտ՝ հանրային քնարկման՝ հայ-թուրքական հարաբերություններ թեմայով։ Քննարկումից հետո երևի հասկանում է, որ իր անձը ոչ մեկ բանի տեղ չդրեց, դիտումների թիվը զրոյական է, մտածում և իրագործում է մի ֆանտաստիկ գաղափար։ Ֆեյսբուքյան իր էջում դնում է հաղորդման նկարը և վերնագրում՝ ՀՅԴ ներկայացուցիչը 2008-ին...
 
Պարո՛ն կլասիկ քաղաքական տրյապկա (միանգամից ասեմ, որ ցիտում եմ Ծառուկյան Գագոյին և ալեն սիմոնյանիկին), մենք գիտակցում ենք, որ, ՀՅԴ տառերը գրելով, ձեր էջում՝ որպես վերնագիր, դուք ուղղակի հետապնդում եք հարյուրհազարավոր դիտումներ ունենալու ակնկալիք, բայց մի փոքր ինքնուրույն եղեք։
,
Ի վերջո, խորհուրդ կտամ՝ լսեք Աղվան Վարդանյանին, որը օգտագործվող գործիքների մասին լավ ասացվածք ասաց նույն տաղավարում, որտեղ որ այցելել էիք։
 
Սարգիս Կարապոտյան
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ