Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չեն ուզո՞ւմ զոհվել՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի բացահայտում-հարցադրում է արել քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում՝ նշելով 13 բացահայտում Նիկոլ Փաշինյանի մասին։
Դրանից 2-րդը հետևյալն է․ «Արդյո՞ք սուրճի սեղանի շուրջ՝ ընտանեկան միջավայրում, Նիկոլին ասել են՝ մի՛ արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ լինի, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյո՞ք նրա «ամուսինը»՝ կնոջը ամուսին ասում են, չէ՞, միջամտել է՝ ի՞նչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չեն ուզո՞ւմ զոհվել»։
3-րդ բացահայտումը․ «Արդյո՞ք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրությւոն են պատրաստում։
4-րդ․ «Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի»։
5-րդ․ «Հաշվե՞լ եք, հարգելի լրագրողներ, վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին․ երևի մի 3, չէ՞։ Արդյո՞ք եթե մինչև պատերազմը գոնե մի 3 անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերը այլ զարգացումներ չէին ունենա։ Հիշեցում․ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին։ Հարցրեք՝ ինչո՞ւ չի կարողացել»։
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանի 1-ին բացահայտումը կապված էր Ադրբեջանի ներկայացուցչի՝ ՀՀ ներկայացուցչին թուղթ փոխանցելու հետ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու դիմաց։
Մանրամասն՝ տեսանյութում․