կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 17:26
Քաղաքական

Ինչո՞ւ է Ալիևից «հարբած ծաղրածու» որակումը ստացած Նիկոլը դարձել «հայրենասեր»․ 7or.am

Ինչո՞ւ է Ալիևից «հարբած ծաղրածու» որակումը ստացած Նիկոլը դարձել «հայրենասեր»․ 7or.am

7or.am-ը գրում է․

Թուրքական աշխարհի վաղեմի երազանքն իրականացնողն ու այդ երազանքների գագաթնակետն ապահովելուն միտված Նիկոլ Փաշինյանը դարձել է «հայրենասեր»։ Արցախի պետականությունը թուրքին հանձնած Նիկոլը «հայրենասեր» է խաղում։ Նա իր քաղաքական հակառակորդներին մեղադրում է թուրքական ազդեցության գործակալ լինելու համար, իսկ իր թիմակիցներն ու քարոզչամեքենան տարածում են այն թեզը, թե, իբր, ադրբեջանցիների սահմանային հարձակումները և Նիկոլի ընդդիմության գործողությունները սինքրոնացված են։

Սա այն դեպքն է, երբ նիկոլենց պահով 100 տոկոսով կիրառելի է «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին» սկզբունքը։

Մեր հանրության մեջ կա երեք շերտ՝

1.գնալով քչացող նիկոլականներ,

2.գնալով շատացող հականիկոլականներ,

3.հսկայական քանակի անտարբերներ։

3–րդ շարտն իր մեջ դուրս է գրել պետությունը։

Նիկոլականներից մեծ մասի համար Արցախի հարցը, 44–օրյա պատերազմում արձանագրված կորուստները զրո արժեք ունեն։ Դրանք անասուններ են, որպիսիք բոլոր պետություններում, այդ թվում՝ կայացած ու զարգացած, կան, բայց խնդիրն այն է, որ այդ անասունների ներկայացուցիչը պետության ղեկավար չի դառնում այլ տեղերում։ Իսկ մեզ մոտ դարձել է․ սա՛ է ողբերգությունը։

Ինչ մնում է հականիկոլականներին, ապա այս շերտի մոտ կա երկու կարծիք։ Մի մասը հաստատ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական ու ադրբեջանական գործակալ է՝ դավաճան, որ նրան հենց մեր թշնամիներն էին բերել ՀՀ–ում իշխանության, որպեսզի ստանային այսօրվա պատկերը։ Այս տեսակետի կողմնակիցները հազարավոր փաստարկներ ունեն հիմնավորելու համար դավաճանության վարկածը։

Հականիկոլականների մյուս մասը համոզված է, որ Նիկոլը ոչ թե դավաճան է, այլ պարզապես հայվան՝ տգիտության ու ապուշության մարմնավորում։

Մի փոքր հատված էլ կարծում է, որ Նիկոլը դավաճան–հայվան է։

Թե այս երեքից որն է ճիշտը, դժվար է միանշանակ պնդելը, «հերձումը» ցույց կտա։

Այս պահին կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն այլոց է մեղադրում թուրքամետության մեջ, որպեսզի աղմուկի տակ ծածկի իր արածներն ու անելիքը։

Ալիևից «հարբած ծաղրածու» որակումը ստացած Նիկոլը որոշել է «հայրենասեր» խաղալ, որովհետև բոլոր սրիկաների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է։