կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-27 15:09
Հասարակություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: «Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք»,- նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: