կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 23:54
Հասարակություն

Բացառիկ փաստաթղթեր. Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է 1961 թ. և առ 2021 թ. պատկանել բացառապես Հայաստանին

Բացառիկ փաստաթղթեր. Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է 1961 թ. և առ 2021 թ. պատկանել բացառապես Հայաստանին
Գորիս-Կապան ճանապարհը, որը նոյեմբերի 11-ին ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, կառուցվել է 1964 թ. Հայաստանի մինիստրների սովետի որոշմամբ և առ 2021 թ. պատկանել է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, շահագործվել ու սպասարկվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ։
 
1991-1998 թթ. ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանը հստակ և տեղին հարցադրումներ է անում`
 
1. ինչպե՞ս կարող էր Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում կայացնել ԱդրԽՍՀ տարածքում ճանապարհ կառուցելու մասին, եթե ընդունենք, որ դա նրանց տարածքն է եղել,
 
2. եթե այդ ճանապարհը ԱդրԽՍՀ տարածքում է եղել, ինչու՞ դրա կառուցումից հետո ողջ ընթացքում այն շահագործել և սպասարկվել է Հայաստանի կողմից,
 
3. եթե այդ ճանապարհը եղել է ԱդրԽՍՀ-ինը, ինչու՞ նրանից արևելք ընկած գյուղերը ոչ մի կապող ճանապարհ չեն ունեցել այդ Գորիս-Կապան ճանապարհի հետ։
 
Այն պնդումը, թեզը, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը պատկանել է Խորհրդային Ադրբեջանին ԿԵՂԾԻՔ Է։
 
ՄենքՀՀ իշխանությունները թշնամուն են հանձնել ՄԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ։
 
Կից`
.հատվածներ Հ. Քոչինյանի հարցազրույցին, որտեղ նա մանրամասնում է խնդրո առարկան (ամբողջական հարցազրույցի հղումը` մեկնաբանություններում),
 
.ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշման արխիվային փաստաթղթերի լուսանկարները, որոնք հրապարակել էր Վանաձորի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը։
 

Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս