Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի Նախիջևանի հետ։
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանն իր հերթին «հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը»․
«Երևանը կարող է միանալ տնտեսական համագործակցությանը նաև ավելի լայն տարածաշրջանում։ Զանգեզուրի Միջանցքը նաև Ասիան Եվրոպային կապող վերը նշված միջին միջանցքի այլընտրանքային երթուղի է, ուստի այն կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի մյուս երկրների համար: ️ ️Թուրքիան աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, Ռուսաստանն էլ իր շահագրգռվածությունն է հայտնել։ Միջանցքի բացումը նույնպեսև բխում է Իրանի շահերից»,-ասել է նա։