կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 00:06
Հասարակություն

Կապանի օդակայանը՝ ադրբեջանցու հասարակ ավտոմատի տակ. ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին՝ թռիչքների դիմաց

Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` «պատահական զուգադիպությամբ» հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։
 
Այս տեսանյութը հրապարակվել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից, նկարահանվել է Կապանի օդանավակայանից ընդամենը մետրեր հեռավորության վրա գտնցող իրենց դիրքերից։ Տեսանյութում պարզ երևում են թե օդանավակայանը, թե թռիչքուղին։
 
Կալաշնիկովի սովորական և ձևափոխված ավտոմատների ( АК-74, АКМ) կրակի մահացու հեռավորությունը 1500 մետր է։ Ասել է, թե ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։
 
Հարց 1 - ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը։
 
Հարց 2 - Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին։
 
Հարց 3 - Խփված ինքնաթիռի և մեր սպանված քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ կա՞ (եթե իհարկե համարձակությունը բավարարի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին խոսել անգամ)։
 
Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս