Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպե՞ս էր հնարավոր ոլոր-մոլոր ճանապարհներով մտնել անառիկ բերդաքաղաք՝ Շուշի․ Yerkir.am-ի թղթակցի այս հարցին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չգիտեմ, անկեղծ ասած, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում»։
Նա խորհուրդ տվեց սթափ նայել իրավիճակին, ասաց, որ հասկանում է՝ բոլորը էմոցիաներով են առաջնորդվում և փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։
«Այդ բառապաշարով մեղադրանքներն այնքան էլ տեղին չեն, ուսումնասիրել է պետք, պատերազմից հետո ամեն օր ես փորձում եմ պատերազմը ուսումնասիրել, ամեն Աստծո օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել կամ ինձ էլ է հասել այդ տեղեկությունը զորքերից՝ որոշակի սխալմունքներով կամ թերություններով կամ հակասություններով։ Ես էլ չեմ կարողանում մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ՝ այդ թվում Շուշիի հետ կապվածը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Շուշիի ընկնելու հանգամանքը Արծրուն Հովհաննիսյանի համար անհասկանալի է զինվորական հանգամանքի առումով՝ վստահեցրեց ՊՆ ներկայացուցիչը։
Մանրամասն՝ տեսանյութում․