|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։
Բանակ, որն այսօր հզոր ուժ է, որն ամեն օր ապացուցում է՝ հակառակորդի ռազմատենչ հոխորտանքները ոչինչ չարժեն։
Քո լինելու մեր տոնը շնորհավոր»,-գրել է նա:
Ավելի վաղ նա նշել է, որ իր ընտանիքի 5 անդամները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։