Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․
«Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ եվրոպական երկիր որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է՝ տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:
Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ մեկ, լինի կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ-որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ...»,- գրել է նա։