|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Հայաստանում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267363 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1770914, վերջին մեկ օրում` 8947 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 14945 պացիենտ. մեկ օրում նվազել է 752-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 245757 անձ, վերջին մեկ օրում՝ 381 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 5440 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է: