Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը։ Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին) 1507 թվին։ Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։ Հոկտեմբերի 1-ին ուրբաթ օրը փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև Ֆրանսաբնակ, ծագումով հայ Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունը "Երբ քամին հանդարտվի"․ այն ներկայացրեց Ֆրանսաբնակ գյումրեցի գեղանկարիչ Արման Թադևոսյանը։ Ֆիլմի ավարտին ցուցադրվեց նաև ՀայԱր-ի պարկուճներից պատրաստված զարդերի հավաքածուն։ Հիշեցման համար՝ ֆիլմը նկարահանվել է Արցախում, Շուշիում և Ստեփանակերտում։ Սեպագրապ պատկերասրահը ներկայացրեց Արման Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքները փառատոնի շրջանակներում։ "Հարություն" կոչվող ցուցադրությունը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է՝ ներշնչված հայկական լեռնաշխարհին բնորոշ յուրահատուկ կոլորիտով։ Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս՝ հոկտեմբերի 1-30-ը:
Ցուցահանդեսին ներկայացված են նաև ՀայԱր-ի 7 աշխատանք կախազարդեր, որոնք ներշնչված են Արման Թադևոսյանի մեծածավալ կոմպոզիցիաներից, ինչպիսիք են՝ Երրորդություն, Արտաքսում, Ադամ և Եվա, Պար, Խաչելություն։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը՝ հոկտեմբերի 2-ին, շաբաթ երեկոյան՝ ժամը 18։00-ին։