Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ունենք իշխանություն, որին ուղղակիորեն կարելի է դիտել որպես Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանություն և, բնականաբար, չեն անելու որևէ քայլ, որը ինչ-որ կերպ հակասի Ադրբեջանի քաղաքական շահերին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրավագետ Ռոբերտ Հայրապետյանը՝ մեկնաբանելով ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որ Սյունիքի ճանապարհներին ադրբեջանցի սահմանապահների մի մասը իրականում զգեստափոխված զինվորականներ են՝ նրանք են փակել միջպետական ճանապարհը, և նրանց ներկայությունը ճանապարհին և գյուղերի մոտ հայ գյուղացիների կյանքի եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտում է։
«Մարդկանց իրավունքների խախտումը՝ խախտում է, բայց այդ մարդկանց իրավունքների երաշխավորման հիմնական պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է՝ պետությունը գլոբալ առումով, որպես հասարակական հարաբերությունների կարգավորիչ հանդիսացող նորմերի հասցեատեր։ Իրավական առումով, նման զինվորականների առկայությունը Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներ են, բայց որպեսզի այդ պարտավորությունների խախտումն արձանագրվի և դրանց համար վրա հասնի Ադրբեջանի համար ոչ ցանկալի իրավական հետևանքներ, ընդհուպ մինչև որ միջազգային այս կամ այն կազմակերպությունը արձանագրի և Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառի, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, դրսևորի բավականաչափ քաղաքական կամք, որպեսզի ձեռնարկի համապատասխան միջոցառումներ Ադրբեջանի կառավարությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունը այդ կամքը ընդհանրապես չունի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Նա նշեց, որ նույն տրամաբանության մեջ՝ մոտավորապես երկու ամիս առաջ վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավելի մնան Ադրբեջանում։
«Ինչ-որ իշխանական պատգամավորներ՝ Մարիա Կարապետյաններ և նմանատիպ եղելություններ, ովքեր ԱԺ պատգամավորի մանդատ ունեն, հայտնում են, որ Ադրբեջանում մեր գերիներին վերաբերվում են շատ լավ․ այսինքն, այդ հայտարարությամբ ուզում են ցույց տալ, որ մենք վստահում ենք Ադրբեջանի կառավարությանը և չենք պատրաստվում որևէ գործողություն իրականացնել՝ օր առաջ այդ գերիների հետ բերելու համար»,-ասաց Ռոբերտ Հայրապետանը։
Այնինչ, նա նշեց, ՄԻՊ-ի բարձրաձայնած դեպքերի մասին իրենք ևս հայտարարել էին․ եղել է դեպք, որ քաղաքացիական անձ հանդիսացող հայ գերուն Ադրբեջանում այնքան են ծեծել, որ ամահացել է, եղել են դեպքեր, որ մեր գերիների վրա եռման ջրեր են լցրել և ծեծել են մինչև գիտակցության կորուստ, այնուհետեւ ծեծը շարունակվել է գիտակցության գալուց հետո, ինչ-որ կրակայրիչներով վառել են մեր զինվորականների մարմինները, ովքեր գտնվում էին գերության մեջ։
«Թեպետ մենք, միևնույն է, պիտի օր առաջ վերադարձնեինք, որովհետև նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով երկու կողմերը պիտի գերիներին անհապաղ վերադարձնեին, բայց այդ գերիները շարունակում են մնալ այդ կարգավիճակում, որովհետև էլի Հայաստանը ընդհանրապես որևէ ջանք չի դրսևորում, որովհետև Ադրբեջանի ղեկավարությանը Հայաստանի ղեկավարությունը չի դիտարկում որպես թշնամական պետություն, և չի դիտարկում որպես պետություն, որի քաղաքացիները դաժան և անմարդկային կտտանքների են ենթարկում իր քաղաքացիներին։
Այս ամենը, նրա համոզմամբ, պարզ պատճառով․ որովհետև մեր պետությունը որևէ քայլ չի իրականցնում գերիներին օր առաջ հետ բերելու համար։
Աննա Բալյան