կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 15:38
Քաղաքական

Այդպես էլ ապրում եմ Հովիկ Աղազարյանների և Նիկոլների արանքում. Դավիթ Վանյան

Այդպես էլ ապրում եմ Հովիկ Աղազարյանների և Նիկոլների արանքում. Դավիթ Վանյան
Բանաստեղծ Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Մենք չկրողացանք ստեղծել պետավարչական այնպիսի համակարգ, որը ընտրության արդյունքում առաջ բերեր լավագույններին ու պրոֆեսիոնալներին։ Միջակ ու անգրագետ, իրենց անգրագիտությամբ հպարտացող գործիչների հասարակություն ենք, այլևս։
Նայեք մեր ազգային ժողովին, վարչապետին, ու նրա, նրանց բառապաշարին։ Զարմանալի ժողովուրդ ենք։ Եւ սա հատուկ է մեր հասարակության բոլոր բնագաավառներին ու շերտերին։ Այդպիսին է նաաև ընդդիմությունը, բացառությամբ՝ քաղաքակաան հատուկենտ դեմքերի։
 
Փորձագիտական, մասնագիտական տարբեր ոլորտներում հիանալի մարդիկ կան, սակայն քաղաքականում - զրո։
Այդ փորձագետներն ու մասնագետներն էլ Երկրի ֆասադն են ապահովում, սակայն նրանցից և ոչ մեկը մեր երկրում ապագա չունի։
Մոխրագույն Երկիր, մոխրե ապագայով։
 
Երկրի վարչապետ - Ներոնը զոհվածներին պլյուս մինուսով է հաշվում, իսկ Ալիևին պատասխանում է ներոնյան բանաստեղծական քառատողով։ Ուշադիր նայեք նրա դեմքին։ Արդյո՞ք առողջ է։ Եւ ինչո՞վ եմ մեղավոր ես, որ Դուք ինձ համար նման ղեկավար եք ընտրել։
Լավ ղեկավար ունենալն էլ երջանկության աղբյուր է։ Իմ բախտը չբերեց՝ Բրեժնևից մինչև այսօր։
 
Մնաք բարով ասե՞մ, չի լինի, Երկիրս է ափսոս։ Համակաերպվե՞մ Ձեզ ու Ձեր ձեռքբարձրացումների, ընտրությունների հետ՝ չի լինի, ես եմ ափսոս։
Այդպես էլ ապրում եմ Հովիկ Աղազարյանների ու Նիկոլների արանքում։
 
Դեպի Արարատ»։