Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ողջունում է ԱԺ նախագահի թեկնածուների ելույթներում հնչած այն միտքը, որ պետք է մեծացնել խորհրդարանի դերը, իսկ դրա համար լավագույն ձևն անցումն է կառավարման խորհրդարանական համակարգին:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի ընտրություններում Դաշնակցության մոտեցմանը, նա նշեց. «Մենք նույն կերպ ենք վարվելու, ինչպես միշտ ենք վարվել` այս ԱԺ գումարումից սկսած: Չենք մասնակցելու այդ քվեարկությանը, որովհետև այն համակարգում, որում դրանք անցկացվում են, կանխորոշված են, ահա` ինչու ձեռնպահ ենք մնում մասնակցությունից: Սա անձի հետ կապված մոտեցում չէ, այլ սկզբունքի հետ կապված մոտեցում է: Բոլոր երեք թեկնածուներն էլ հարգված մարդիկ են, որևէ գործողություն անձնավորված չէ: Հաջողություն եմ մաղթում հաղթողին»:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախ գովեց բոլոր երեք թեկնածուներին` ընդգծելով, որ Գալուստ Սահակյանը արժանի թեկնածու է: «Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի դիրքորոշմանը, ապա մենք կգումարենք մեր խմբակցության նիստը և վաղը` մինչ քվեարկությունը, կարտահայտենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակը միասնական թեկնածուով հանդես գալու հարց չի քննարկել, և իրենց համար անակնկալ էր Բագրատյանի ինքնաառաջադրումը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն վաղը` մինչ քվեարկությունը, կքննարկի և կարտահայտի իր դիրքորոշումը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ինքնաբացարկ է հայտարարում: «Ես հանում եմ իմ թեկնածությունը և կուզենայի, որ միատեսակ դիրքորոշմամբ հանդես գա ոչ իշխանական քառյակը և չմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին»,- ասաց նա:
Իսկ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը չի հանի իր թեկնածությունը: «Մեծամասնությունը չպիտի առանց այլընտրանքի մասնակցի ընտրության: Ես դա անում եմ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին մեզ ձայն են տվել»,- պարզաբանեց նա:
Գալուստ Սահակյանը, ելույթ ունենալով, ողջունեց, որ Հրանտ Բագրատյանը չի հանում իր թեկնածությունը, որովհետև առողջ մրցակցությունը գնահատում է:
Նշենք, որ այսօր` 18:30-ին, պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ հրավիրվելու է արտահերթ նիստ` հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ որոշման մեջ փոփոխութուններ կատարելու համար: