|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր մենք տեսնում ենք, որ նրանց հետևում, ովքեր զրպարտում են մեր երկիրը և փորձում մեղադրել Թուրքիային, կանգնած են 3-4 ահաբեկչական կազմակերպություններ․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության ժողովում:
Էրդողանն ասել է, որ դրանցից են PKK անջատողական ահաբեկչական կազմակերպությունն է ու դրա մասնաճյուղերը և FETO-ի անդամները։ «Հայկական ահաբեկչական կազմակերպությունները, որոնց ձեռքերը Եվրոպայում երկար ժամանակ արյունոտ են եղել, միացել են մեր երկրի դեմ ուղղված կեղտոտ արշավներին: Իհարկե, մեր քաղաքական գործիչները նույնպես ցուցակում կան: Իհարկե, մենք ցավում ենք, որ ազգի թշնամիները կապված են ահաբեկչական կազմակերպությունների և կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ: Բոլորը հիմնականում սնվում են են նույն աղբյուրներից»,- նշել է նա:
Թուրքիայի նախագահն ասել է, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն ժողովրդի հետ, և միջոցներ կձեռնարկվեն: