|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի միջև։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Անցած զրույցի ընթացքում Եվրասիական երկու կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարները բարեկամական մթնոլորտում մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային իրադրության արդիական հարցերի, գործունեության առաջնահերթ ուղղություններով երկու կազմակերպությունների փորձի շուրջ: Քննարկվել է, մասնավորապես, 2025 թվականի սեպտեմբերի 3 – ին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ստորագրված ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ համագործակցության զարգացման 2026-2028 թվականների ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման խնդիրները՝ ինտեգրացիոն նախագծերի համակցման մասով։
ՀԱՊԿ և ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնյաները միաձայն կարծիք են հայտնել, որ տարածաշրջանային կազմակերպությունները կոչված են կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման, անկայունության կանխարգելման և հաղթահարման, եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման, տնտեսության և հումանիտար ոլորտում համագործակցության ամրապնդման գործում։