Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից թանկարժեք բնակարան գնելու մասին: Ըստ այդ լուրերի` Յոլչյանը Հյուսիսային պողոտայում 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով 750 քմ տարածքով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար։
Yerkir.am -ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ դա ակնհայտ զրպարտանք է և տարածվել է ֆեյք էջով: «Նման բնակարան չկա, Յոլչյանն ապրում է սովորական բնակարանում»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանի համար պարզապես ծիծաղելի է նաև այն լուրը, թե իբր ինքն անձամբ է մասնակցել այդ տան նորամուտին: «Ինչ-որ մեկն ակնհայտ փորձում է զրպարտել ու վարկաբեկել բանակը և դա անում է ֆեյք էջից»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում 3.5 մլն դոլարանոց տուն գնելու փաստը ստուգելը խնդիր չէ: