Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է հաստատել՝ արդյո՞ք Վաշինգտոնն ու Անկարան համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի կողմից Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում: Սակայն անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան տվել է իր համաձայնությունը:
Փոխարենը Փրայսը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ բանակցությունները կենտրոնացել են ավելի լայն հարցերի վրա: «Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ մենք մեր թուրք գործընկերների հետ քննարկում ենք Աֆղանստանում ավելի լայն համագործակցություն: Այս քննարկումները շարունակվում են»,- երկուշաբթի Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փրայսը:
Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ընթացքում Էրդողանն առաջարկել էր Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում անվտանգություն ապահովել օտարերկրյա դիվանագետների անարգել ու անվտանգ մուտքի և ելքի համար:
Երկուշաբթի թալիբները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում զգալի տարածք են զավթել Աֆղանստանի կառավարական ուժերից, կրկին սպառնացել են Թուրքիային և պահանջել, որ նա զերծ մնա Աֆղանստանում զորքեր տեղակայելուց, նաև ասել են, որ դա կդիտվի որպես օկուպացիա:
Հաջորդ ամիս նախատեսվում է, որ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զինվորները ավարտին կհասցնեն Աֆղանստանից դուրս գալը: «Մենք շատ ընդհանուր բաներ ունենք Թուրքիայի հետ: Նաև նրանք են մահմեդական, բայց եթե շարունակեն տեղակայվել և պահպանել իրենց զորքերը, պատասխանատվություն կկրեն»,- ասել էր «Թալիբանի» խոսնակ Զաբիհուլլա Մոջահիդը:
Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Քաբուլի օդանավակայանում զորքերի տեղակայման քաղաքական և ֆինանսական ասպեկտների շուրջ: