Փոխարժեքներ
20 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը`շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա` լիովին համապատասխանությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն:
Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը`ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ:
Նրանք մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի կարևոր ասպեկտների վերաբերյալ: