կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 14:17
Հասարակություն

Չայնիի ոլորանում բախվել են MAN-ն ու պաղպաղակ տեղափոխող IVECO-ն, կան վիրավորներ․ IVECO-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Չայնիի ոլորանում բախվել են MAN-ն ու պաղպաղակ տեղափոխող IVECO-ն, կան վիրավորներ․ IVECO-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Հետաքննիչները դեպքի վայրի զննություն կատարելուց հետո, երբ պետք է արդեն մեկնեին հիվանդանոց՝ վիրավորների ինքնությունը ճշտելու, IVECO-ում հրդեհ է բռնկվել, որից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները մարել են IVECO-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ IVECO-ն բարձված է եղել պաղպաղակով։ Հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։