կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 15:27
Հասարակություն

Կապան-Աղվանի ճանապարհին UAZ Pickup-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Կապան-Աղվանի ճանապարհին UAZ Pickup-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Սյունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կապան-Տաթև ավտոճանապարհին  ավտոմեքենա  է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության  թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև 2 հրշեջ–փրկարար Աղվանու հենակետից: 

Պարզվել է, որ  Կապան-Աղվանի ավտոճանապարհի  38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ»  ընկերությանը պատկանող  UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում: Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է  վարորդի ինքնությունը: