|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում աջակցություն է հայտնել Իսրայելի իշխանություններին: Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Կանցլերը կրկին խստորեն դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ շարունակվող հրթիռային հարձակումները և վարչապետին հավաստիացրել ԳԴՀ կառավարության համերաշխության մասին: Նա շեշտել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվել հարձակումներից»,- Զայբերտի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Մերկելը «նաև շեշտել է, որ Գերմանիայի կառավարությունը շարունակելու է վճռականորեն ընդդիմանալ Գերմանիայում բողոքի ցույցերին, որոնք ատելություն ու հակասեմականություն են տարածում»: