կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 15:05
Աշխարհ

Մերկելը հայտնել է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը

Մերկելը հայտնել է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լույս հուլիսի 20-ի գիշերը Բրյուսելում ավարտվել է ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որն ընթանում էր հուլիսի 17-ից: Ղեկավարները քննարկել են համավարակի առաջացրած ճգնաժամից Եվրոպայի տնտեսության վերականգնման բյուջեն եւ ֆոնդը:

Մերկելի խոսքով՝ գագաթնաժողովը տեւել է «արտասովոր երկար»: «Վերականգնման այդ ֆոնդի հիմքը պահպանվել է, ինչպես որ այն առաջարկել էր Եվրահանձնաժողովը, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկությունները ներառվել են դրա մեջ: 750 միլիարդ եվրո ընդհանուր ծավալը պահպանվել է, սուբսիդիաները մի փոքր պակաս են, 390 միլիարդ եվրո երաշխիքներն ավելի շատ են (քան փոխառությունները)»,-հայտարարել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր բանակցությունների արդյունքներին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դրսեւորել է «կանխատեսելիություն» ցուցաբերելու ունակություն:

«Բյուջեն կառուցվել է ապագայի նշանառությամբ, այն նաեւ կառուցվել է այնպես, որպեսզի ԵՄ-ի համար դժվարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում ներքին շուկան գործի, որպեսզի մարդիկ, հատկապես համավարակի ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, կարողանան բարելավել իրենց վերականգնման հնարավորությունները»,-հայտարարել է նա: