|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 973-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3859 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ապրիլի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 978 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 33 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1056 է, ընդհանուր առողջացածներինը՝ 187 256, փաստացի բուժվողներինը՝ 15 880 16 099 (մեկ օրում նվազել է 219-ով): Մեկ օրում արվել է 5290 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 931 583 թեստ: