|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Արծրուն Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:
«Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն», - ասել են ՊՆ-ից:
Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: Նույն տարվա մարտ-հուլիս ամիսներին նա եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսները: