|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արցախում ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են․ հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 55 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 22 122-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 499 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 674 քաղաքացու հետազոտություն, որոնցից 615-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժվում է 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: