|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մարտի 30-ին կատարվել է 77 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4560 քաղաքացու հետազոտություն, որից 602-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 դեպք: Կատարվել է 22 008 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը: