Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը:
Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո, համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը: