Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ վաղը՝ հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: