կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 17:05
Հասարակություն

Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին

Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին` ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: