կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 12:19
Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 3755  քաղաքացու հետազոտություն, որից  528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2412 դեպք: Կատարվել է  21203 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: