|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ վաղը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տնօրենի ընտրություն է լինելու. լրացել է թատրոնի տնօրենի` Գևորգ Խաչատրյանի լիազորությունների ժամկետը /8 տարի/: Որպես տնօրենի թեկնածու` առաջադրվել է 2 ՀՀԿ-ական` «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը և նույն հեռուստաընկերության աշխատակից Արաքս Կիրակոսյանը:
Թատրոնի անձնակազմը դեմ էր այդ թեկնածուների առաջադրմանը, իսկ պատճառը մեկն է` նրանք մասնագիտական կրթություն չունեն:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրեցին, որ մրցույթը չի կայանալու, քանի որ իր թեկնածությունն առաջադրած կանանցից մեկն այսօր իր փաստաթղթերը հետ է վերցրել, իսկ մեկ թեկնածուի դեպքում մրցույթը չի կարող կյանքի կոչվել, քանի որ չի ապահովվի մրցակցության գաղափարը:
Հիշեցնենք, որ այսօր թատրոնի դերասանները, ռեժիսորը, գեղարվեստական խորհրդականը հանդես էին եկել մամուլի ասուլիսով և նշել, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել է չանտեսել իրենց խնդրանքը և մրցույթը չեղյալ հայտարարել: