|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերին մեղադրել են Աննա Ֆրանկի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ. հայտնում է Лента.ру-ն: Քննադատության պատճառը երգչի գրառումն է, որը նա թողել է Ամստերդամում գտնվող` Աննա Ֆրանկի թանգարանի կարծիքների գրքում:
19-ամյա երգիչը, ով ապրիլի 12-ին իր ընկերների հետ այցելել է թանգարան, գրել է. «Ուղղակի հիասքանչ է այստեղ գտնվելը: Աննան հիանալի աղջիկ է եղել: Հույս ունեմ, նա բելիբեր (belieber` Ջասթին Բիբերի երկրպագու) կլիներ»: