Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթը չի կայանա: Նման հայտարարություն էր տարածել Լևոն Հայրապետյանի գրասենյակը, եւ խնդրել ու հորդորել բոլորին, առանց` «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի հետ համաձայնության որևէ քայլ, երթ, ցույց, ստորագրահավաք չկազմակերպել: «Ամեն ինչ կարվի իր ժամանակին: Սակայն ինքնաբուխ, անկազմակերպ գործողություններով մենք իրավունք չունենք ակամա վնասելու մեր հայրենակցին»,- ասված է հայտարարության մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը հայտարարեց, որ երթը չեղյալ է հայտարարվում, որովհետև այն կարող է հակառուսական տրամադրություններ ստեղծել: «Դա ինքնաբուխ կազմակերպված երթ պետք է լիներ, մի խոսքով, որոշել ենք, որ պետք չէ: Մոտակա օրերին ասուլիս կհրավիրվի, որտեղ Արկադի Տեր-Թադևոսյանը եւ մյուսները բացատրություններ կտան»,- ասաց Արթուր Սաֆարյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք եղե՞լ են ճնշումներ պետական որևէ կառույցի կամ պաշտոնյայի կողմից, որպեսզի երթը չկայանա, Արթուր Սաֆարյանը պատասխանեց. «Որևէ տեղից ճնշումներ չեն եղել, դա պարզապես Լևոն Հայրապետյանի մտերիմների, փաստաբանների ընդհանուր որոշումն էր, որ այս պահին նպատակահարմար չէ երթ կազմակերպել»: