|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելական օդուժը կիրակի հարձակվել է Դամասկոսի Սայդա Զեյնաբ արվարձանի վրա, որը տեղակայված է միջազգային օդանավակայան տանող ճանապարհին: Սաուդական Al Hadath հեռուստաալիքը հայտնում է, որ Գոլանի բարձունքներից իսրայելական ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել այդ տարածքի ուղղությամբ:
Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նշում է, որ իսրայելական հետախուզությունը այնտեղ հայտնաբերել է իրանական ԻՀՊԿ զորքերի, ինչպես նաև «Հըզբոլլահի» ներկայություն:
Ըստ SANA-ի՝ «Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել Դամասկոսի երկնքում գտնվող՝ թշնամու օդային թիրախների ուղղությամբ և խոցել հրթիռների մեծ մասը»:
Իսրայելը վերջին անգամ հարվածել է սիրիական բանակի և իրանամետ աշխարհազորայինների դիրքերին Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում փետրվարի 15-ին՝ սպանելով երեք զինվորի և իրանցի չորս ռազմական խորհրդականի: Փետրվարի 3-ին Իսրայելի հրթիռային հարձակումը թիրախավորել էր 4-րդ էլիտար դիվիզիայի հենակետը մայրաքաղաքի Էլ Քիսվա արվարձանում, ինչպես նաև ռազմական օբյեկտները Սախնայա արվարձանում և Էլ Հիմեում գտնվող հետազոտական կենտրոնը: