կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 13:38
Հասարակություն

Բյուրականի աստղադիտարանի երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհների

Բյուրականի աստղադիտարանի երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհների

Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհների։

Աստղադիտարանի ֆեյսբուքյան էջիը տեղեկացնում է, որ  ԿԳՄՍ նախարարի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ 

Մրցույթի արդյունքում 2021թ-ի հոկտեմբեր ամսից 5 տարի շարունակ դրամաշնորհներ կտրամադրվեն ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված՝ 6-7 անձից կազմված 49 գիտահետազոտական խմբի, որոնց թվում են նաև Բյուրականի աստղադիտարանի երկու գիտահետազոտական խմբերը։

ԲԱ-ի գիտահետազոտական խմբերի ղեկավարներն են ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը (թեմա՝ Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտուﬓ ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսուﬓասիրության ﬕջոցով) և ԲԱ գիտական քարտուղար, ավագ գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը (թեմա՝ Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա)։

Հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով՝ N 1693-Ա/2, հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների ցանկը: Հաղթողների թվում է նաև ԲԱ գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանի գլխավորած խումբը (թեմա՝ էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ երիտասարդ աստղային օբյեկտներ)։

ԲԱ երեք խմբերն էլ մեծ մասամբ կամված են երիտասարդ գիտաշխատողներից։