Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հաշվի առնելով աստղադիտարանում առկա խնդիրները, չարաշահումները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերը՝ կարևորել է լսել նաև նախկին աշխատակիցների տեսակետները:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, և օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունների շրջանակում մշտապես խորամուխ ենք լինելու աստղադիտարանում առկա խնդիրների կարգավորմանը, աստղադիտարանի գործունեության աշխուժացմանը և զարգացմանը, ինչպես նաև ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Խնդրի հանգուցալուծումն այլընտրանք չունի»,-եզրափակել է իր խոսքը Մխիթար Հայրապետյանը։